Սպորտ Կարևոր

Հայաստանն առաջին անգամ նվաճեց Ֆուտզալի ԵԱ եզրափակիչ փուլի ուղեգիր

Հայաստանն առաջին անգամ նվաճեց Ֆուտզալի ԵԱ  եզրափակիչ փուլի ուղեգիր

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ՝ նվաճելով ԵԱ եզրափակիչ փուլի ուղեգիր:


Ղազախստանի դեմ խաղում Հայաստանի հավաքականը հաղթեց 4:2 հաշվով:


ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված էր 6-րդ խմբում, որտեղ մրցում էր Ալբանիայի, Դանիայի և Ղազախստանի ընտրանիների հետ։


Խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները նվաճում են ԵՎՐՈ-ի ուղեգիր, որտեղ նրանց միանում են եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Իր հերթին մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250