Սա էլ է արդարադատություն, որ թացը չորին չխառնվի. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետությանը 7 անշարժ գույք վերադարձնելուն հայտարարել է, որ դա քաղաքական հանձնառությունների իրավական, օրինական իրացումն է:
Վերջինս ասել է, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով առաջարկ է եղել, որ եթե հաշտություն է կնքվում որոշակի պայմաններով, ապա հնարավոր է բռնագանձման համակարգը մինչև 25% զիջում անի:
«Եվ սա եղել է այդ ինստիտուտի կայացման կարևոր պայմաններից մեկը»,- նշել է Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ բոլոր ժամանակներում տարբեր իրավիճակներում, երբ խոսվել է բռնագանձման, «խլելու» մասին, երբեք նկատի չեն ունեցել ապօրինի ճանապարհներով այդ գործողությունների իրականացումը: Միշտ նկատի է առնվել իրավական, իրավունքի հիման վրա, առանց որևէ մեկի իրավունքը ոտնահարելու, առանց ֆիզիկական բռնության, առանց ամենաթողության:
Նրա խոսքով, այդ գործընթացը երկար է տևել, շատ են չարչարվել:
«Սա էլ է արդարադատություն, որ թացը չորին չխառնվի»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Եթե դա չանենք, Պուտինը կասի, որ ինքը հաղթել է. Թրամփ
Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երկիրը ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային։ «Մենք օգնություն կուղարկենք Ուկրաինայի...
Ուկրաինան ստիպված կլինի տարածք զիջել ՌԴ-ին. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քիչ հավանական է, որ Ուկրաինան վերադառնա 2014 թվականի իր սահմաններին: Թրամփը ե...
Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել
Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան: Նրանք պահանջել են փոխհատուցել իբրև թե Արցա...
Երկու երնեկ մեկ տեղ. Սիմոնյանը՝ Ղազարյանին
Մամուլի տեսությունը կարծես կարող է դառնալ պարբերական, քանզի էլի նորություններ կան, որոնց կուզենամ անդրադառնալ: Այս մասին...