Լևոն Քոչարյանը` Մեղրին հանձնելու շուրջ մեղադրանքների մասին
Գլուխները պատին են տալիս: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանն՝ արձագանքելով իշխանությունների մեղադրանքներին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանակցել է Մեղրին հանձնելու շուրջ։
«Այդ թղթերը, ինչ հրապարակվել են, շատ լավ ցույց են տալիս իրենց՝ տարիների պնդած հակառակը։ Իրականույթունն այն է, ինչ ասվել է բազմաթիվ անգամներ։ Նման առաջարկ եղել է Հեյդար Ալիևի կողմից, և այդ բանակցությունների արդյունքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից կողմերին տրվել է մի թուղթ, որտեղ խոսք է եղել Արցախի՝ Հայաստանին միացման մասին, իսկ դրա դիմաց Ադրբեջանն ընդամենը ճանապարհ էր ստանում, որը Նախիջևանը կկապեր Ադրբեջանի հետ։ Նույնիսկ թղթում նշված է, որ ճանապարհի ո՛չ ընդերքը, ո՛չ օդային տարածքն Ադրբեջանին չի պատկանում։
Հիմա այս ամեն ինչից հետո իրենք, որ գալիս և ասում են, թե Մեղրին հանձնելու շուրջ են բանակցել... Տխմարությունն էլ պետք է չափ ունենա։ Այսօր իրենց պատճառով մենք չունենք Արցախը։ Եվ այս ամբողջ կորուսներից հետո իրենք դեռ բանակցում են այդ ճանապարհի շուրջ»,-ասել է Լևոն Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հեսա հենց կրակեն Սյունիքից բոլորով դուրս կգաք. Սիմոնյան
Ես նկատի չունեմ, որ որևէ մեկը Ղարաբաղից Ղարաբաղի համար կռիվ չի արել, ես նկատի ունեմ, որ զանգում էին ասում՝ մենք դուրս են...
Թող հայրիկն էլ զանգի իր գործընկերներին. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին
«Դեռ պետք է պարզել՝ խոսակցություններից որոնք են ճղճիմ, որոնք՝ ոչ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաս...
Դուք դուրս եկաք Ղարաբաղից, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ. Սիմոնյան
Ես ե՞րբ եմ վերադառնալու Արցախ, հնարավորություն կունենա՞մ: Այս մասին Ալեն Սիմոնյանին հայտնել է արցախցի լրագրողներից մեկը:...
3 նախագահներ Բաքվում են դատվում, մեկն՝ այստեղ. Քոչարյան
Հետաքրքիր սինխրոնիզացիա եղավ, 3 նախագահն Ադրբեջանում են դատվում, մեկն՝ այստեղ: Այս մասին դատական նիստի դահլիճում ասել է...