![Լճաշենում կինը ծծմբաթթուն լցրել է ընկերոջ վրա․ մանրամասներ](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-12/67ac8c53e1ecb.webp)
Լճաշենում կինը ծծմբաթթուն լցրել է ընկերոջ վրա․ մանրամասներ
![Լճաշենում կինը ծծմբաթթուն լցրել է ընկերոջ վրա․ մանրամասներ](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-12/67ac8c53e1ecb.webp)
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 12-ի գիշերը, քաղաքացի է ահազանգել և հայտնել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի շենքերից մեկում մարդ է մահանում, և խնդրել է ոստիկաններ մոտենան:
Մեկնած ոստիկանները, գնահատելով վնասվածքներ ստացած երիտասարդի վիճակը, կանչել են շտապօգնության խումբ: Մինչ երիտասարդը տեղափոխվում էր «Սևան» բժշկական կենտրոն , լճաշենցի 51-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել իր և օտարերկրացի ընկերոջ միջև, որի ընթացքում նա ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իրեն, ինչից հետո ինքը միջանցքի պահեստարանից վերցրել է տարայով լի ծծմբաթթուն և լցրել նրա վրա:
Հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 24-ամյա օտարերկրացին, գիտակցության չգալով, մահացել է: 51-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին: