Ռուբեն Մխիթարյանը որոշել է առաջադրվել Գյումրու ընտրություններում
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ցանկանում է առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու։ Մխիթարյանն ընդգծել է՝ պաշտոնն իր համար ինքնանպատակ չէ, ինքն իրական այլընտրանք է առաջարկում։
«Ես ուզում եմ իմ Գյումրիին, իմ համաքաղաքացիներին տալ իրական այլընտրանքի հնարավորություն։ Իսկ Գյումրիի զարգացման այն ծրագիրը, որը ներկայացնելու ենք, լինելու է ամենապայծառն ու ամենաիրատեսականը»,- ասել է նա։
Ռուբեն Մխիթարյանը նշել է նաև՝ Գյումրիի քաղաքապետի մյուս թեկնածուներին իրեն հակառակորդ չի համարում, բայց հստակ դիրքորոշում ունի․
«Գյումրի քաղաքի ընտրություններում օրվա իշխանությունները հաջողություն չպետք է գրանցեն, և այդ արդյունքին հասնելու համար ես պատրաստ եմ համագործակցել նման հստակ դիրքորոշում ունեցող մնացած բոլոր թեկնածուների հետ»։
Նմանատիպ հոդվածներ
Եթե չկատարվի Իսրայելի պահանջը, Գազայում նորից կվերսկսվի ռազմական գործողությունները. Նեթանյահու
Իսրայելական բանակը կվերսկսի ինտենսիվ ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև փ...
Զելենսկին հայտարարել է, թե երբ պատրաստ կլինի պատերազմի ավարտին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս տարի թույլ կտա Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնել այս տարի։ Այդ մասին...
Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում արձագանքելով...
ԱԱԾ–ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին
ՀՀ ԱԱԾ–ն հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի հետ հանդիպման մանրամասների մասին: Կարծիքներ են փոխանակվել անհայտ կորած անձ...