Թրամփը պատժել է Պուտինի ձերբակալման օրդեր արձակած դատախազին. Reuters
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանի նկատմամբ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
«Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը դարձել է առաջին անձը, ում նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կիրառվել են տնտեսական և ճանապարհորդությունների հետ կապված պատժամիջոցներ»,- ասվում է հրատարակության մեջ։
Այս սահմանափակումներից տուժած անձանց ամբողջական ցուցակը դեռ հայտնի չէ։
Հրապարակման համաձայն՝ պատժամիջոցները ներառում են ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և երկիր այցելելու արգելք: Դրանք սահմանվել են որպես ԱՄՆ քաղաքացիների կամ նրանց դաշնակիցների նկատմամբ հետաքննություն սկսելու դեմ միջոցառումների մաս։
Ավելի վաղ Թրամփը ստորագրել էր գործադիր հրաման, որը պատժամիջոցներ է սահմանում ՄՔԴ-ի դեմ՝ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի դեմ գործողություններ ձեռնարկելու համար։ Հրամանում նշվում է, որ Միացյալ Նահանգները զգալի միջոցներ կկիրառի «ՄՔԴ-ի խախտումների» համար պատասխանատուների դեմ։
ՄՔԴ-ն իր հերթին դատապարտել է Միացյալ Նահանգների որոշումը՝ ասելով, որ այն կշարունակի ապահովել արդարությունը ողջ աշխարհում:
ՄՔԴ Նախաքննական պալատը, որի իրավասությունը Ռուսաստանը չի ճանաչում, Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր էր տվել։ ՄՔԴ-ն ռուսական կողմին մեղադրում է, մասնավորապես, Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին երեխաներին «արտաքսելու» մեջ, որոնց ռուսական իշխանությունները «դուրս են բերել մարտական գոտուց անվտանգ տարածքներ»։ Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ նախագահի «ձերբակալման» վերաբերյալ ՄՔԴ-ի օրդերն անընդունելի է, Մոսկվան չի ճանաչում նրա իրավասությունը, և նրա ցանկացած որոշում իրավական տեսանկյունից առ ոչինչ է։
ՌԴ ՆԳՆ-ն Քարիմ Խանի նկատմամբ հետախուզում էր հայտարարել, իսկ Քննչական կոմիտեն նրան հեռակա մեղադրանք էր առաջադրել ՌԴ նախագահի և երեխաների իրավունքների հանձնակատարի դեմ կայացված որոշումների համար։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Նիկոլա Սարկոզիին էլեկտրոնային ձեռնաշղթա են հագցրել
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին էլեկտրոնային ձեռնաշղթա են հագցրել և արգելել են գիշերը տանից դուրս գալ: Այս մաս...
Պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսականների կոչը՝ Պետդեպին
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ, դեմոկրատ կոնգրեսական Ֆրենք Փալոնը և հանրապետական Գաս Բիլիրակիս...
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Լիբանանի ԱԳՆ նոր ղեկավարին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու...