Հասարակություն

Զանգեզուրի կոմբինատում գործադուլը շարունակվում է. նախատեսվում է հանդիպում տնօրենի հետ

Զանգեզուրի կոմբինատում գործադուլը շարունակվում է. նախատեսվում է հանդիպում տնօրենի հետ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատմության մեջ առաջին անգամ գործադուլի դուրս եկած աշխատակիցները փակ, գաղտնի քվեարկություն են կազմակերպել՝ ցույց տալու, որ տնօրինությունը մոլորեցնում է…

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատմության մեջ առաջին անգամ գործադուլի դուրս եկած աշխատակիցները փակ, գաղտնի քվեարկություն են կազմակերպել՝ ցույց տալու, որ տնօրինությունը մոլորեցնում է հանրությանը, երբ պնդում է, թե կոմբինատի աշխատակիցների ընդամենը 7-8 տոկոսն է պահանջում աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»


Աջակցու՞մ եք աշխատավարձի բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման պահանջով կազմակերպված գործադուլին» վերտառությամբ քվեաթերթիկը լրացրել և քվեատուփն է նետել մոտ 2000 աշխատակից, իսկ կոմբինատում, ըստ ընկերության պաշտոնական տվյալների, աշխատում է ավելի քան 4 հազար 600 մարդ։


Փակ, գաղտնի քվեարկությունը սկսվել է դեռ երեկ կեսօրին, և գործադուլի դուրս եկած աշխատակիցների համոզմամբ՝ առաջիկա ժամերին քվեարկողների թիվն էլի կաճի։ Ի դեպ, մի քվեատուփ դրվել է Քաջարան քաղաքի կենտրոնում, մյուսը՝ կոմբինատի տարածքում։


«Արդեն մոտենում է 2000-ին, որը մեզ համար բավական է, որ ցույց տանք, որ մեծամասնություն է։ Մի ամբողջ օր չկա, մենք երեկ ժամը 12-ից սկսել ենք: Դե մենք պետություն չենք, որ կարողանանք կազմակերպել քվեարկությունը, առաջին անգամ ենք անում: 12 ժամվա դրությամբ 42 տոկոս եկել է, ստորագրել: Պարոնա՛յք ղեկավարություն, մի տարածեք նման կեղծիքներ», - ասել է պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից Շավարշ Մարգարյանը:


Նա նշել է, թե քվեարկությամբ նաև փորձում են ցույց տալ, որ իրենց գործադուլը օրինական է՝ ի պատասխան կոմբինատի ղեկավարության պնդման, թե աշխատանքի չներկայանալով գործադուլ անողները խախտել են օրենսդրությունն ու պայմանագիրը։


Մանրմասները` սկզբնաղբյուրում


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250