Վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին տրանսպորտային ոլորտում քաղաքապետարանի վարած քաղաքականությանն աջակցելու համար։
«Միասնական տոմսային համակարգին անցումը բարդ ճանապարհ էր, բավական բարդ փուլերով ենք անցել, և ես իրապես շատ ուրախ եմ, որ մենք ընդհանուր մեկ էջի վրա ենք, հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում, ինչի համար է տեղի ունենում։ Միասնական տոմսային համակարգի ներդրումն առաջին հերթին Երևանում որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում»,- ասել է քաղաքապետը։
Նա շնորհակալություն է հայտնել վարորդներին՝ համբերատարության համար. «Կարծում եմ՝ այս ընթացքը շատ կարևոր է փոփոխությունների տեսանկյունից։ Տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն, և իմ գնահատմամբ՝ հիմնական նպատակը ոչ թե գնի խնդիրն է, այլ ընդհանուր փորձ էր կատարվում համակարգը տանել կոլապսի, ինչն էլ բացարձակապես ձախողվեց։ Միասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է։ 100 դրամների համակարգով ունեցել ենք մոտ 30 տարի աշխատող տրանսպորտ և տեսել ենք դրա որակը»։
Նա նշել է, թե «տարատեսակ քաղաքական շոուներն» իրենց ավարտը պետք է ունենան, «Դրանց վերջը պետք է տալ, բայց շատ հանգիստ, զսպված, մեր քաղաքական ընդդիմախոսների հետ մաքսիմալ հարգանքով, բացատրելով ու հասկացնելով»։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` ովքեր են սպանել Արմեն Սարգսյանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հե...
Իրանական հողն այլևս խոցելի չի լինի. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վերահաստատել է իր աջակցությունը երկրի պաշտպանական ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ Իրանի ռ...
Գրիգորյանը` քարտերից հավելյալ գումարներ գանձելու մասին
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է տարածվող տեղեկություններին, թե իբր ուղևորափոխադրումների համար...
Կարծում եմ՝ սրանք հաջորդ և ամենակարևոր քայլերն են. Զելենսկի
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցային սեղանի շուրջ նստեցնել՝ սպառնալով պատժ...