Ռոմանոս Պետրոսյանը՝ Գարիկ Սարգսյանի պարգևավճարի մասին
ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի կողմից ինքն իրեն պարգևավճար տրամադրելուն և հայտնել է, որ այդ ամսով չի կարող գնահատական տալ։
«Եթե պարգևավճար չտար իրեն, կասեի՝ կեցցե՛ս, Գարի՛կ ջան, ինչպե՞ս ես կարողանում ամսական 200 հազար դրամով ապրել։ Համայնքի ղեկավարների աշխատավարձերն այսօր շատ ցածր են»,-նշել է Պետրոսյանը։
Դիտարկմանը՝ եթե նա 1.2մլն դրամի իրեն պարգևավճար է տալիս, ստացվում է՝ իր աշխատավարձի հնգապատի՞կն է՝ Պետրոսյանը պարզաբանել է.«Եթե դա տարվա կտրվածքով է, ապա ստացվում է՝ ամսական 100 հազար դրամ պարգևավճար է։ Դա շա՞տ է, ըստ ձեզ։ Եկեք կենցաղի մակարդակի չիջեցնենք մեր խոսակցությունը»։
Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը տարեվերջին իրեն 1.2մլն դրամի պարգևավճար է հատկացրել։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` ովքեր են սպանել Արմեն Սարգսյանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հե...
Գրիգորյանը` քարտերից հավելյալ գումարներ գանձելու մասին
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է տարածվող տեղեկություններին, թե իբր ուղևորափոխադրումների համար...
Վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին տրանսպորտային ոլորտում քաղաքապետարանի վարած քա...
44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն. Փաշինյան
44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն, Վաշինգտոնում...