Քաղաքականություն

Զախարովան մեկնաբանել է USAID-ի կայքի աշխատանքի դադարեցումը

Mariam Z. 643 դիտում
Զախարովան մեկնաբանել է USAID-ի կայքի աշխատանքի դադարեցումը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է USAID-ի կայքի աշխատանքի դադարեցումը։ Կայքը դադարել է աշխատել այն լուրերից հետո, որ ԱՄՆ նոր նախագահն ընդհանրապես կարող է փակել Միջազգային զարգացման գործակալությունը:


Իր Տելեգրամ-ալիքում դիվանագետը հեգնանքով առաջարկել է կայքը «վերանորոգելու» դեպքում կազմակերպությունը վերանվանել «Ինքներս մեզ օգնելու գործակալություն»։


«Զբաղմունքների մեջ կարող է ներառվել ԱՄՆ-ի հրդեհային անվտանգության համակարգի թարմացումը, բնական սեռի վերադարձին նպաստելը, ամերիկյան նախորդ վարչակազմերի կոռուպցիոն սխեմաների հետաքննությունը»,-գրել է Զախարովան:


Ավելի վաղ USAID-ի հնարավոր փակման մասին գրել էր Politico պարբերականը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ գործակալությունը ցանկանում են ներառել Պետդեպարտամենտի կազմում` այդպիսով զրկելով նրան ինքնուրույն կարգավիճակից։ Նշվում է, որ Թրամփը USAID-ի ադմինիստրատոր չի նշանակել՝ Պետդեպարտամենտից պաշտոնյային թույլ տալով փաստացի վերահսկել գործակալությունը:


Գործակալության գծով ամերիկյան նախագծերի բազմամիլիարդանոց ֆինանսավորում էր իրականացվում ամբողջ աշխարհում։ Սակայն հունվարի վերջին պետքարտուղար Մարկ Ռուբիոն հայտնել էր 90 օրվա ընթացքում ամերիկյան օգնությունը սառեցնելու մասին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250