Թրամփը հրաման է տվել առաջին ռազմական գործողության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաման է տվել ռազմական հարվածներ հասցնել Սոմալիում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման բարձրաստիճան «գրոհներ պլանավորողին», որը մյուս անդամների հետ թաքնվում է արևելաաֆրիկյան երկրում:
Փետրվարի 1-ի գործողությունը Թրամփի առաջին ռազմական գործողությունն է երկրորդ ժամկետով՝ հունվարի 20-ից պաշտոնն ստանձնելուց ի վեր:
«Այս մարդասպանները, որոնց մենք գտել ենք քարանձավներում թաքնված, սպառնացել են Միացյալ Նահանգներին և մեր դաշնակիցներին», - ասվում է Թրամփի հայտարարության մեջ
Հարվածների արդյունքում ավերվել են քարանձավները, որտեղ նրանք ապրել են, և սպանվել են բազմաթիվ ահաբեկիչներ՝ որևէ կերպ չվնասելով քաղաքացիական անձանց:
Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մոհամուդը հայտարարել է, որ տեղեկացված է եղել ավիահարվածի մասին և իր «խորին երախտագիտությունն է հայտնել ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարում Միացյալ Նահանգների շարունակական աջակցության համար»:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` ովքեր են սպանել Արմեն Սարգսյանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հե...
Իրանական հողն այլևս խոցելի չի լինի. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վերահաստատել է իր աջակցությունը երկրի պաշտպանական ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ Իրանի ռ...
Գրիգորյանը` քարտերից հավելյալ գումարներ գանձելու մասին
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է տարածվող տեղեկություններին, թե իբր ուղևորափոխադրումների համար...
Վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին տրանսպորտային ոլորտում քաղաքապետարանի վարած քա...