Կանադան հակադարձ մաքսատուրքեր սահմանեց ԱՄՆ-ի դեմ
Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կանադական ապրանքների նկատմամբ սահմանվող 25% մաքսատուրքերի՝ Կանադան նույնքան մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների նկատմամբ։
Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն՝ ամերիկացիներին զգուշացնելով, որ Թրամփի գործողությունները իրական հետևանքներ կունենան նրանց համար։
Տրյուդոն Օտտավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների վրա, որոնք ուժի մեջ կմտնեն երեքշաբթի։ Նա նաև նշել է, որ առաջիկա շաբաթները դժվար կլինեն կանադացիների համար, սակայն ամերիկացիները նույնպես կտուժեն Թրամփի գործողություններից։
Հիշեցնենք, որ Տրյուդոյի հայտարարությունը հնչում է Թրամփի կողմից կանադական և մեքսիկական ներմուծումների վրա 25% և չինական ապրանքների վրա 10% մաքսատուրքեր սահմանելուց ընդամենը մի քանի ժամ հետո, ինչը առևտրային պատերազմի վտանգ է ստեղծում, որը, ըստ տնտեսագետների, կարող է դանդաղեցնել համաշխարհային աճը և խթանել գնաճ։
Թրամփը հայտարարել է, որ 10% մաքսատուրք կսահմանի Կանադայից բոլոր էներգետիկ ներմուծումների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Տուգանվել են «Ֆլեշ» և «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ» ընկերությունները
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշման համաձայն ընդհանուր առմամբ 15 միլիոն 964,180 դրամ...
ԱՄՆ պետդեպի հայտարարությունը հիմնված է ստի վրա. Պանամա
Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն ասել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը Պանամայի ջրանցքով ԱՄՆ կառավարական ն...
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերսկսել է աշխատանքը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերսկսել է աշխատանքը: Այս մասին Auroranews.am–ի հետ զրույցում հայտնել է ...
ԶՊՄԿ-ն՝ կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, խախտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օր...