Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերսկսել է աշխատանքը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերսկսել է աշխատանքը: Այս մասին Auroranews.am–ի հետ զրույցում հայտնել է ընկերության Լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը:
«Մոտ 1,5 ժամ առաջ համաձայնություն է ձեռք բերվել։ Աշխատակիցներն ընդունել են մեր ներկայացրած պայմանները, և աշխատանքը վերականգնվել է»,– ասել է նա:
Ըստ մեր զրուցակցի՝ աշխատակիցներն ընդունել են այն պայմանները, որոնք արդեն հրապարակվել էին Կոմբինատի կողմից: ԶՊՄԿ–ի էջում հրապարակված պաշտոնական հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«ԶՊՄԿ-ի ղեկավարությունը, հանդես գալով որպես իր աշխատակիցների համար երաշխավոր, ստանձնում է համապատասխան պարտավորություններն ու հրապարակում է այս հայտարարությունը՝ հաստատելով, որ փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։
1. Աշխատավարձի քաղաքականություն
Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակավորման, դասակարգման ու սակագնային դրույքների բարձրացման հաշվառում։ Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում։
2. Բժշկական ապահովագրություն
Հաշվի առնելով բժշկական ապահովագրության վերաբերյալ ստացված բազմաթիվ գրավոր և բանավոր բողոքները՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը փետրվարի 17-ին կհայտարարի բաց մրցույթ և կընտրի նոր ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ։
3. Աշխատանքային պայմանների բարելավում
Վերջին տարիներին ԶՊՄԿ-ն իրականացնում է առկա համակարգերի ու նախագծերի տեխնիկական աուդիտ։ Աուդիտն ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերին, որից հետո մեկնարկել է նոր համակարգերի նախագծման և ձեռքբերման գործընթացը։ Ընկերությունը երաշխավորում է, որ ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության և ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025 թվականի ավարտը։
Հարգելի աշխատակիցներ, կոչ ենք անում վերադառնալ ձեր աշխատավայրերը։ Այս նպատակներին և խնդիրների լուծմանը մենք կարող ենք հասնել միասին։
ԶՊՄԿ-ն միասնական կոլեկտիվ է, և մեր ընդհանուր նպատակն է կոմբինատի արդյունավետ աշխատանքը՝ ի շահ աշխատակիցների բարեկեցության, տարածաշրջանի զարգացման և Հայաստանի բարգավաճման»:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ պետդեպի հայտարարությունը հիմնված է ստի վրա. Պանամա
Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն ասել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը Պանամայի ջրանցքով ԱՄՆ կառավարական ն...
ԶՊՄԿ-ն՝ կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, խախտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օր...
Թրամփի խոստումը կկատարվի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվել փետրվարի 1-ից Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ապրանքների վրա լրացուցիչ մաքսատո...
Ռուսական սառեցված ակտիվները առգրավել չի ստացվի. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ ռուսական սառեցված ակտիվների առգրավումն անհնար է, քանի որ դա խախտում է միջա...