ԱՄՆ պետդեպի հայտարարությունը հիմնված է ստի վրա. Պանամա

Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն ասել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը Պանամայի ջրանցքով ԱՄՆ կառավարական նավերի անցման վճարների դադարեցման մասին, «հիմնված է ստի վրա»։


 «Ոչ մի կառավարություն կամ իշխանություն չի կարող ազատել  ծառայությունների մատուցման համար տուրքերի վճարներից։ Սա սահմանադրական սահմանափակում է... Այդ իսկ պատճառով ես շատ զարմացած եմ։ Պետդեպարտամենտի երեկվա հայտարարությունը... ստի վրա հիմնված է, և դա անընդունելի է...Պանաման արտահայտում է իր լիակատար մերժումը ստի և կեղծիքի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների հետագա կառավարումից»,- ասել է Մուլինոն TVN-ով հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ։


Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Պանամայի իշխանությունները որոշել են հրաժարվել Պանամայի ջրանցքով ԱՄՆ կառավարությանը պատկանող նավերի համար վճարներից։ Նշվել է, որ այս միջոցը ամերիկյան իշխանություններին հնարավորություն կտա տարեկան խնայել միլիոնավոր դոլարներ։