Թրամփը Պուտինի հետ լուրջ քննարկում է ունեցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ լուրջ» քննարկում է վարում Ռուսաստանի հետ Ուկրաինայում հակամարտության ավարտի շուրջ:
«Մենք շատ լուրջ քննարկումներ ենք անցկացնում ... Ռուսաստանի հետ, այո», - Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է նա՝ պատասխանելով Ուկրաինայում հակամարտության ավարտի շուրջ Վաշինգտոնի եւ Մոսկվայի երկխոսության մասին հարցին:
Թրամփը նաև խոստացել է, որ «կխոսի» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության ավարտի մասին և, հնարավոր է, հասնի «ինչ-որ էական արդյունքի»:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան նոր ղեկավարը կրկին հավելել է, որ մտադիր է վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը:
Մեկ օր առաջ Թրամփը հրաժարվել էր բացահայտել Ռուսաստանի եւ Չինաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Սի Ցզինպինի հետ իր շփումների մանրամասները, սակայն նշել էր, որ իրավիճակն այդ ուղղությամբ «շատ լավ է զարգանում»:
Հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կրկին ընդգծել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շփումների վերաբերյալ առայժմ որևէ ծրագիր չկա:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ պատրաստ է հանգիստ խոսել Թրամփի հետ բոլոր ուղղություններով, որոնք հետաքրքրություն են ներկայացնում երկու երկրների համար: Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է «անհապաղ» հանդիպել Պուտինի հետ: Մոսկվան բազմիցս նշել է, որ պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին, սակայն Կիևը 2022 թվականի հոկտեմբերին օրենսդրական մակարդակով արգելք է դրել նման շփումների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Իրանական հողն այլևս խոցելի չի լինի. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վերահաստատել է իր աջակցությունը երկրի պաշտպանական ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ Իրանի ռ...
Ալիևին անհրաժեշտ է դա՝ Լեռնային Ղարաբաղի էջը շրջելու համար. Le Parisien
Ֆրանսիական Le Parisien պարբերականը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը: «Մարդ, որին հարկավոր է տապալել....
Կարծում եմ՝ սրանք հաջորդ և ամենակարևոր քայլերն են. Զելենսկի
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցային սեղանի շուրջ նստեցնել՝ սպառնալով պատժ...
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` գործադուլի մասին
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ մամուլի հաղորդագրությունը.Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրութ...