Փաշինյանը և կինը մեկնել են Վաշինգտոն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր միկրոբլոգում, որում տեղեկացրել է, որ ինքնաթիռում է ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ, և մեկնում են ԱՄՆ՝ Վաշինգտոն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետի մամուլի քարտուղարը փոխանցել էր, որ փետրվարի սկզբին նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ:
Նազելի Բաղդասարյան ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»:
Գագաթնաժողովին Փաշինյանը հանդես կգա ելույթով: Այլ մանրամասներ խոսնակը չէր հաղորդել:
Երեկ էլ լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱՄՆ այցի ժամանակ այդ երկրի նորընտիր նախագահ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ:
Նմանատիպ հոդվածներ
Իրանական հողն այլևս խոցելի չի լինի. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վերահաստատել է իր աջակցությունը երկրի պաշտպանական ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ Իրանի ռ...
Ալիևին անհրաժեշտ է դա՝ Լեռնային Ղարաբաղի էջը շրջելու համար. Le Parisien
Ֆրանսիական Le Parisien պարբերականը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը: «Մարդ, որին հարկավոր է տապալել....
Կարծում եմ՝ սրանք հաջորդ և ամենակարևոր քայլերն են. Զելենսկի
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցային սեղանի շուրջ նստեցնել՝ սպառնալով պատժ...
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` գործադուլի մասին
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ մամուլի հաղորդագրությունը. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրու...