Գոնչարենկոն պարզաբանել է, թե ինչու է Պուտինին սպանելը լավագույն ներդրումն աշխարհում
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով կոմիտեի ղեկավար վերընտրված «Եվրոհամերաշխության» պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն ԵԽԽՎ նիստում բացատրել է, թե ինչու Ռուսաստանի ոչ լեգիտիմ նախագահ Վլադիմիր Պուտինի վերացումը «լավագույն ներդրումը կլինի աշխարհում»: Ելույթի տեսագրությունը Գոնչարենկոն հրապարակել է Facebook-ում:
«Պուտինին սպանելը յուրաքանչյուր գերմանացու համար ամեն ամիս էլեկտրաէներգիայի դիմաց մինուս 30 եվրո կարժենա։ Դա մինուս 100 եվրո է բենզալցակայանում յուրաքանչյուր հունգարացու համար: Դա մինուս եվրո է Ֆրանսիայում յուրաքանչյուր կրուասանի համար: Ահա այսպես կապրեն Եվրոպան և ամբողջ աշխարհը, եթե Պուտինը չլինի», - ասել է Գոնչարենկոն իր գործընկերներին։
«Մենք պետք է մարդկանց ցույց տանք, թե ինչու է դա անհրաժեշտ անել, ու դա պարզապես վրեժխնդրության մեր կույր ցանկությունը չէ: Դա լավագույն հնարավոր ներդրումն է, որը մենք կարող ենք կատարել: Այսօր աշխարհում ամենալավ ներդրումը Պուտինին սպանելն է»,- հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Իրանական հողն այլևս խոցելի չի լինի. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վերահաստատել է իր աջակցությունը երկրի պաշտպանական ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ Իրանի ռ...
Ալիևին անհրաժեշտ է դա՝ Լեռնային Ղարաբաղի էջը շրջելու համար. Le Parisien
Ֆրանսիական Le Parisien պարբերականը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը: «Մարդ, որին հարկավոր է տապալել....
Կարծում եմ՝ սրանք հաջորդ և ամենակարևոր քայլերն են. Զելենսկի
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցային սեղանի շուրջ նստեցնել՝ սպառնալով պատժ...
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` գործադուլի մասին
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ մամուլի հաղորդագրությունը.Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրութ...