ՀՀ–ից ՌԴ բեռնափոխադրումները նվազել են. ինչն է պատճառը
ՀՀ-ից ՌԴ բեռնափոխադրումների հայտերի թիվը 2024 թվականին նվազել է 30%-ով, իսկ Բելառուսի ուղղությամբ` զգալի աճել (+73%)։ Այս մասին հայտարարել է միջազգային «ATI.SU բեռնափոխադրումների բորսան»:
2024 թվականի վիճակագրությունը վկայում է, որ Հայաստանում կրճատվել է միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների նկատմամբ պահանջարկը` նվազել է ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ակտիվությունը։
Հայաստանից այլ երկրներ փոխադրումների հայտերը, որոնք ներկայացված են «ATI.SU բեռնափոխադրումների բորսայում», 2023 թվականի համեմատ նվազել են 22%-ով, իսկ գները՝ միջինը 7%-ով։
ՌԴ–ի ուղղությամբ պահանջարկը նվազել է գրեթե մեկ երրորդով, այն դեպքում, որ Ռուսաստանին է բաժին ընկնում Հայաստանից իրականացվող փոխադրումների մեծ մասը։ Ռուսաստանի ուղղությամբ ավտոմոբիլային բեռնափոխադրումների գները նվազել են 12%-ով։
Նվազել է նաև փոխադրումների պահանջարկը դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ։ Փոխարենը որոշակի ակտիվություն է նկատվել Եվրամիության երկրների ուղղությամբ:
Միաժամանակ «ATI.SU բեռնափոխադրումների բորսայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը, և ավտոմոբիլային միջազգային բեռնափոխադրումների պահանջարկի նվազումը արտաքին առևտրի ակտիվության անկման ցուցանիշ չէ։
«Հայաստանի արտաքին առևտրի ծավալը 2024 թվականին աճել է 1,5 անգամ։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային 12 մլրդ դոլարի, ինչը 70% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Ավտոմոբիլային տրանսպորտի միակ ցամաքային ճանապարհն անցնում է Վերին Լարսի անցակետով։ Այդ «նեղ վզիկը» խանգարում է միջազգային բեռնափոխադրումների զարգացմանը։ Այնտեղ հաճախ են խցանումներ առաջանում, և բեռնատարները մի քանի օր արգելափակված են մնում նաև վատ եղանակի պատճառով։ Իսկ քանի որ արտահանման զգալի մասը միրգ–բանջարեղեն է և սննդամթերք, մատակարարները փորձում են խուսափել հերթերից ու բեռը փչացնելու ռիսկերից», - ասել է Մկրտչյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ցանկությունը կմնա նրանց աչքի առաջ. Ալիև
Ադրբաջնի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Իրանի տարածքով Ադրբեջանի կապի մասին՝ նշելով, որ եթե Հայաստանը ճանապարհ չի տրամադրու...
Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր բանակից. Փաշինյան
ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն: ԶՈՒ ստորաբաժա...
Փաստացի ուղետոմսը կլինի 100 դրամից էլ էժան. Ալեքսանյան
Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյցբուքյան էջում անդրադարձել է նոր տրանսպորտային համակարգին: «Հունվարին ու...
ՊԵԿ-ը չի տեսնում՝ ձեզ ով է գումար փոխանցել կամ դուք ում եք փոխանցել. Թունյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքի էջում գրել է. Եկամուտների հայտարարագրման...