Վարչապետի խոսքում որտե՞ղ տեսաք Հայոց ցեղասպանության հերքում կամ ուրացում. Թորոսյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը գրում է. «Վարչապետը բառացիորեն ասում է, որ պետք է հասկանանք, թե այդ ինչպես եղավ, որ 1939 թվականին տոտալիտար ՍՍՀՄ կազմում եղած Սովետական Հայաստանում Հայոց ցեղասպանության մասին խոսելու ու բարձրաձայնելու օրակարգ չի եղել, իսկ 1950-ականներին այդ օրակարգը նույն Սովետական Հայաստանում բուռն քննարկվել է, որպեսզի ներհայաստանյան բանավեճ հարուցի այդ թեմայի շուրջ, որպեսզի, ի վերջո, մենք հասկանանք, թե մեր երկրում երկար տարիներ օրակարգերը ինչպես են ձևավորվել և թելադրվել, արդյո՞ք բազմաթիվ մեր համոզմունքներ դրսից չեն ներմուծված մեր մեջ, բայց արի ու տես, որ որոշ շրջանակներ նրան մեղադրում են Հայոց ցեղասպանությունը հերքելու մեջ։
Նա բառացիորեն ասել է երկու բան.
1. Պետք է հասկանանք՝ ինչու է տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը:
2. Ինչպե՞ս եղավ, որ մոր 10 տարվա ընթացքում Սովետական Հայաստանում Հայոց ցեղասպանության մասին հնարավոր եղավ խոսել։
Հիմա խնդրում եմ ինձ ասեք, թե որտե՞ղ տեսաք Հայոց ցեղասպանության հերքում կամ մերժում կամ ուրացում»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...
Կալիֆոռնիան կարող է դուրս գալ ԱՄՆ-ի կազմից
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի պետքարտուղար Շիրլի Վեբերը հավանություն է տվել «Calexit» նախաձեռնությանը: Տարածաշրջանում ստորագրահ...
Ուկրաինան կարող է վերանալ որպես պետություն․ Բուդանով
Եթե խաղաղ բանակցությունները չսկսվեն մինչև ամառ, ապա Ուկրաինան կվերանա որպես պետություն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայ...
Հայտնի են Ուկրաինայի հարցով բանակցությունների մեկնարկի հնարավոր ժամկետները
Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կարող են սկսվել այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին, ի...