ՑԱԽԱԼ–ը հակաահաբեկչական գործողություն է սկսել Թուլկարմ քաղաքում
Իսրայելի պաշտպանության բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել Հորդանան գետի արեւմտյան ափի Թուլկարմ քաղաքում: Այս մասին գրում է ТАСС–ը:
Նշվում է, որ համապատասխան հայտարարություն է արել Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը:
«Որոշ ժամանակ առաջ Հրեաստանում և Սամարիայում հակաահաբեկչական գործողությունների շրջանակում (Հորդանան գետի արևմտյան ափի իսրայելական անվանումը), Իսրայելի պաշտպանության ուժերը և Իսրայելի սահմանային ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն են սկսել Թուլկարմում»,- ասվում է հայտարարության մեջ։ .
Հունվարի 21-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Իսրայելի անվտանգության ուժերը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Հորդանան գետի հյուսիսում գտնվող Ջենին քաղաքի տարածքում, որը ստացել է «Երկաթե պատ» անվանումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը հավատարիմ է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրին և չի հանդուրժի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հնարավոր սադրանքները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին:
Նմանատիպ հոդվածներ
Անհրաժեշտության դեպքում կոչնչացնենք թշնամիներին. Պենտագոնի նոր ղեկավար
Զինվորականներին ուղղված իր առաջին ուղերձում Պենտագոնի նոր ղեկավար Փիթ Հեգսեթը նախանշել է հիմնական նպատակները՝ վերականգնե...
Քննարկվում է Ուկրաինա 50 000 խաղաղապահ ուղարկելու հարցը. Politico
Եվրոպայում Ուկրաինայի դաշնակիցները քննարկում են եվրոպական հինգ կամ վեց երկրներից մինչև 50 հազարանոց խաղաղապահ ուժեր Ուկր...
Սիրիայում ձերբակալվել է Բաշար Ասադի ազգականը
Սիրիայում անվտանգության ուժերը ձերբակալել են բրիգադային գեներալ Ատեֆ Նաջիբին, ով երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի մոր...
Հսկայական կորուստներ ենք տվել. Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Զինված ուժերի կորուստները հսկայական է անվանել: Այս մասին նա խոսել է Associated Press–...