Սիրիայում ձերբակալվել է Բաշար Ասադի ազգականը
Սիրիայում անվտանգության ուժերը ձերբակալել են բրիգադային գեներալ Ատեֆ Նաջիբին, ով երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի մոր հորեղբոր որդին է։ Այս մասին գրում է РИА Новости–ն:
Նշվում է, որ Ասադի ազգականի ձերբակալության մասին հայտնել է Լաթաքիա նահանգի ընդհանուր անվտանգության տնօրինության ղեկավար Մուստաֆա Քանիֆաթին։
«Լաթաքիա նահանգում Անվտանգության գլխավոր տնօրինության գործողության ընթացքում զինվորականների օգնությամբ ձերբակալվել է բրիգադիր Ատեֆ Նաջիբը, ով ծառայում էր որպես Դարաայի քաղաքական անվտանգության վարչության պետ»,- նրա խոսքերն է մեջբերում Al Watan թերթը։
Քանիֆաթին պնդում է, որ Նաջիբը «հանցագործություններ է կատարել սիրիացի ժողովրդի դեմ»: Այս կապակցությամբ նա արդեն «հանձնվել է պատկան մարմիններին», որոնք «պատասխանատվության կենթարկեն նրան»։
Նմանատիպ հոդվածներ
Հսկայական կորուստներ ենք տվել. Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Զինված ուժերի կորուստները հսկայական է անվանել: Այս մասին նա խոսել է Associated Press–...
ՑԱԽԱԼ–ը հակաահաբեկչական գործողություն է սկսել Թուլկարմ քաղաքում
Իսրայելի պաշտպանության բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել Հորդանան գետի արեւմտյան ափի Թուլկարմ քաղաքում: Այս մ...
Անհրաժեշտության դեպքում կոչնչացնենք թշնամիներին. Պենտագոնի նոր ղեկավար
Զինվորականներին ուղղված իր առաջին ուղերձում Պենտագոնի նոր ղեկավար Փիթ Հեգսեթը նախանշել է հիմնական նպատակները՝ վերականգնե...
Կիևն արդեն ունի նման ծրագիր. Զելենսկի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի պաշտոնական ծրագիր, հայտարարել է Ուկրաինայի նախագ...