Անհրաժեշտության դեպքում կոչնչացնենք թշնամիներին. Պենտագոնի նոր ղեկավար
Զինվորականներին ուղղված իր առաջին ուղերձում Պենտագոնի նոր ղեկավար Փիթ Հեգսեթը նախանշել է հիմնական նպատակները՝ վերականգնել «մարտական ոգին», արդիականացնել բանակը և ուժեղացնել սպառնալիքների զսպումը: Այս մասին գրում է РИА Новости-ն։
Նա հայտարարել է պաշտպանական արդյունաբերության բարեփոխման, նոր տեխնոլոգիաների ներդրման և դաշնակիցների հետ համագործակցության ամրապնդման ծրագրերի մասին, հատկապես հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Հեգսեթն ընդգծել է, որ Պենտագոնը կենտրոնանալու է ԱՄՆ-ի պաշտպանության և ագրեսիայի կանխման վրա, այդ թվում՝ Չինաստանից։
«Մենք կկատարենք նախագահի առաքելությունը՝ զսպել պատերազմը և անհրաժեշտության դեպքում ոչնչացնել թշնամիներին», - վստահեցրել է Հեգսեթը:
Նմանատիպ հոդվածներ
Քննարկվում է Ուկրաինա 50 000 խաղաղապահ ուղարկելու հարցը. Politico
Եվրոպայում Ուկրաինայի դաշնակիցները քննարկում են եվրոպական հինգ կամ վեց երկրներից մինչև 50 հազարանոց խաղաղապահ ուժեր Ուկր...
ՑԱԽԱԼ–ը հակաահաբեկչական գործողություն է սկսել Թուլկարմ քաղաքում
Իսրայելի պաշտպանության բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել Հորդանան գետի արեւմտյան ափի Թուլկարմ քաղաքում: Այս մ...
Սիրիայում ձերբակալվել է Բաշար Ասադի ազգականը
Սիրիայում անվտանգության ուժերը ձերբակալել են բրիգադային գեներալ Ատեֆ Նաջիբին, ով երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի մոր...
Հսկայական կորուստներ ենք տվել. Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Զինված ուժերի կորուստները հսկայական է անվանել: Այս մասին նա խոսել է Associated Press–...