Հսկայական կորուստներ ենք տվել. Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Զինված ուժերի կորուստները հսկայական է անվանել: Այս մասին նա խոսել է Associated Press–ին տված հարցազրույցում:
«Մենք նույնպես հսկայական կորուստներ ենք տվել»,– ասել է նա հարցազրույցի ժամանակ, որը հատվածաբար հրապարակվել է Ուկրաինայի ղեկավարի թելեգրամյան ալիքում:
Զելենսկու գրասենյակի յութուբյան ալիքում նաև հրապարակվել է հարցազրույցի ամբողջական տարբերակը, որում նա հիշեցրել է, որ Ուկրաինայի ԶՈւ–ի թիվը կազմում է 800 հազար: Հունվարի 15-ին Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական բանակի թիվը պահպանվում է 880 հազարի մակարդակում, և այն կրճատել չի նախատեսվում:
Ավելի վաղ Զելենսկին բազմիցս հրաժարվել է ՌԴ–ի հետ բանակցություններից՝ հայտնելով, որ Ուկրաինան պետք է դրանց մասնակցի ուժի դիրքից: Ինչպես նշել է Գերագույն Ռադայի՝ որպես ընդդիմադիր հանդես եկող պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, Զելենսկին պետք է ցմահ ազատազրկման դատապարտվի այն բանի համար, որ գործել է՝ հրաժարվելով խաղաղ համաձայնություննրից՝ ընդդեմ պետության և քաղաքացիների շահերի, ինչը հանգեցրել է մարդկային զանգվածային զոհերի: Նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին ՌԴ ՊՆ ղեկավար Անդրեյ Բելոուսովը նկատել է, որ Ուկրաինայի Զինված ուժերի կորուստները հատուկ գործողության ողջ ընթացքում կազմել է մոտ 1 միլիոն մարդ:
Նմանատիպ հոդվածներ
Սիրիայում ձերբակալվել է Բաշար Ասադի ազգականը
Սիրիայում անվտանգության ուժերը ձերբակալել են բրիգադային գեներալ Ատեֆ Նաջիբին, ով երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի մոր...
Կիևն արդեն ունի նման ծրագիր. Զելենսկի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի պաշտոնական ծրագիր, հայտարարել է Ուկրաինայի նախագ...
ՑԱԽԱԼ–ը հակաահաբեկչական գործողություն է սկսել Թուլկարմ քաղաքում
Իսրայելի պաշտպանության բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել Հորդանան գետի արեւմտյան ափի Թուլկարմ քաղաքում: Այս մ...
Անհրաժեշտության դեպքում կոչնչացնենք թշնամիներին. Պենտագոնի նոր ղեկավար
Զինվորականներին ուղղված իր առաջին ուղերձում Պենտագոնի նոր ղեկավար Փիթ Հեգսեթը նախանշել է հիմնական նպատակները՝ վերականգնե...