Քննարկվում է Ուկրաինա 50 000 խաղաղապահ ուղարկելու հարցը. Politico
Եվրոպայում Ուկրաինայի դաշնակիցները քննարկում են եվրոպական հինգ կամ վեց երկրներից մինչև 50 հազարանոց խաղաղապահ ուժեր Ուկրաինա ուղարկելու հարցը: Այս մասին գրում է Politico–ն՝ հղում անելով երկու եվրոպացի դիվանագետների:
Նշվում է, որ խաղաղապահները կպահպանեն Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանազատման գիծը հրադադարի դեպքում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտությունը արագ դադարեցնելու խոստումների ֆոնին, նույնիսկ եթե դա ենթադրում է տարածք Ռուսաստանին զիջում, Եվրոպան փորձում է պարզել, թե ինչ դեր է խաղալու բացի պաշտպանական ծախսերը ավելացնելն ու Կիևին զենք մատակարարելը:
Քննարկվող տարբերակներից մեկը խաղաղապահ ուժերի տեղակայումն է` ցանկացած հնարավոր հրադադարի պահպանումն ապահովելու համար:
«Սա ամենակարեւոր որոշումն է, որը եվրոպացիները պետք է կայացնեն 2025 թվականին»,- ասել է ավստրիացի նախկին ռազմական ստրատեգ Ֆրանց-Շտեֆան Գադին։
Նմանատիպ հոդվածներ
Անհրաժեշտության դեպքում կոչնչացնենք թշնամիներին. Պենտագոնի նոր ղեկավար
Զինվորականներին ուղղված իր առաջին ուղերձում Պենտագոնի նոր ղեկավար Փիթ Հեգսեթը նախանշել է հիմնական նպատակները՝ վերականգնե...
ՑԱԽԱԼ–ը հակաահաբեկչական գործողություն է սկսել Թուլկարմ քաղաքում
Իսրայելի պաշտպանության բանակը հակաահաբեկչական գործողություն է սկսել Հորդանան գետի արեւմտյան ափի Թուլկարմ քաղաքում: Այս մ...
Իսրայելը չի հանդուրժի որևէ պրովոկացիա. ՑԱԽԱԼ
Իսրայելը հավատարիմ է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրին և չի հանդուրժի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման...
Սիրիայում ձերբակալվել է Բաշար Ասադի ազգականը
Սիրիայում անվտանգության ուժերը ձերբակալել են բրիգադային գեներալ Ատեֆ Նաջիբին, ով երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի մոր...