Քննարկվում է Կարսի անցակետի հնարավոր բացումը
Անկարայում Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը, Թուրքիայի ԱԳՆ Կովկասի և Միջին Ասիայի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Այշե Ուզերը, ԱԳՆ ներկայացուցիչներ Արիֆ Էքմեքչին և Օնդեր Աքգյունն ընդունել են Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի կառավարման խորհրդի նախագահ Քադիր Բոզանին, խորհրդի նախագահ Իդրիս Աջային և կառավարման խորհրդի անդամներին։
Հաղորդվում է, որ հավաքի գլխավոր օրակարգային հարցը եղել է Կարսի Աքյաքայի շրջանում գտնվող «Արևելյան դարպաս» սահմանային անցակետի բացումը, այդ գործընթացի նշանակությունը Կարսի ժողովրդի համար և անցակետի բացման հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքները շրջանի վրա։
Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի կառավարման խորհրդի նախագահն իր խոսքում նշել է․
«Մոտիկից հետևում ենք Ադրբեջան-Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին և հավատում ենք, որ Ադրբեջան-Թուրքիա-Հայաստան խնդիրների լուծումից և կարգավորման իրականացումից հետո «Արևելյան դարպաս» սահմանային անցակետի բացումը կնպաստի ոչ միայն Կարսի, այլև տարածաշրջանի ժողովուրդների տնտեսական ու սոցիալական զարգացմանը։ Սահմանային դարպասի բացումը մեծացնելու է Կարսի առևտրաշրջանառությունը, ամրապնդելու է շրջանում զբաղվածությունը և մեծ թափ է հաղորդելու մեր տնտեսությանը։ Այս կարևոր զարգացումը միաժամանակ ամրապնդելու է Կարսի տարածաշրջանային կապերը և առաջ է մղելու միջազգային համագործակցությունը»։
Նրա խոսքով՝ Կարսի առևտրի և արդյունաբերության պալատը մշտապես աջակցել է տարածաշրջանային համագործակցությունն ու տնտեսական զարգացումը խրախուսող նմանօրինակ քայլերին, նաև հույս է հայտնել, որ հանդիպումը կարևոր ճանապարհ կբացի Կարսի ապագայի տեսանկյունից։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...
Կալիֆոռնիան կարող է դուրս գալ ԱՄՆ-ի կազմից
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի պետքարտուղար Շիրլի Վեբերը հավանություն է տվել «Calexit» նախաձեռնությանը: Տարածաշրջանում ստորագրահ...
Ուկրաինան կարող է վերանալ որպես պետություն․ Բուդանով
Եթե խաղաղ բանակցությունները չսկսվեն մինչև ամառ, ապա Ուկրաինան կվերանա որպես պետություն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայ...
Հայտնի են Ուկրաինայի հարցով բանակցությունների մեկնարկի հնարավոր ժամկետները
Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կարող են սկսվել այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին, ի...