Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի հնարավոր շփումների մասին
Ռուսաստանը ԱՄՆ-ից դեռ ազդանշաններ չի ստացել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի շփումների վերաբերյալ, սակայն պատրաստակամությունը պահպանվում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Մոսկվան կազմակերպել Թրամփի և Պուտինի հանդիպումն իր մոտ, և արդյոք ՌԴ նախագահը պատրա՞ստ է մեկնել ԱՄՆ նման հանդիպման համար, Պեսկովը պատասխանել է․
«Հետևաբար մենք աշխատում ենք, ինչպես ասում են, մեր ժամանակացույցով։ Պատրաստակամությունը պահպանվում է։ Նույն պատրաստակամությունը, որքանով տեղյակ ենք, պահպանվում է նաև ամերիկյան կողմից։ Ըստ երևույթին, որոշակի ժամանակ է պետք»։
Նա նշել է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե երբ երկու երկրների ղեկավարները նպատակահարմար կգտնեն նման զրույց ունենալ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...
Կալիֆոռնիան կարող է դուրս գալ ԱՄՆ-ի կազմից
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի պետքարտուղար Շիրլի Վեբերը հավանություն է տվել «Calexit» նախաձեռնությանը: Տարածաշրջանում ստորագրահ...
Ուկրաինան կարող է վերանալ որպես պետություն․ Բուդանով
Եթե խաղաղ բանակցությունները չսկսվեն մինչև ամառ, ապա Ուկրաինան կվերանա որպես պետություն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայ...
Հայտնի են Ուկրաինայի հարցով բանակցությունների մեկնարկի հնարավոր ժամկետները
Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կարող են սկսվել այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին, ի...