ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գտնվում է Վաշինգտոնում, որպեսզի Վրաստանի հարցը կարևոր դարձնի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և նրա արտաքին քաղաքական թիմի համար: Նա օգտագործում է անձնական կապերը այս հարցերը տեղ հասցնելու համար: Այս մասին գրում է The Hill-ը։
Նշվում է, որ Զուրաբիշվիլիի ուղերձն այն է, որ ԱՄՆ-ն չի կարող տարածաշրջանը զիջել Ռուսաստանին: Նրա գաղափարն այն է, որ ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա։
«Ես հնարավորություն ունեցա նրան ասելու, որ սա ռազմավարական տարածաշրջան է, որի մասին ԱՄՆ-ն չի կարող մոռանալ: Չի կարելի թույլ տալ, որ այս տարածաշրջանն անցնի Ռուսաստանին: Դա այն է, ինչ մենք պետք է հասկանանք... Ես ակնկալում եմ, որ Ամերիկան ներգրավված կլինի այս տարածաշրջանում, քանի որ հակառակ դեպքում տարածաշրջանը կգնա դեպի Ռուսաստան, Չինաստան», - ասել է նա:
Զուրաբիշվիլին նկատել է, որ Թրամփի նոր վարչակազմը ակնհայտորեն այլ մոտեցում ունի։
«Բայց հզոր Ամերիկայի մոտեցումը, նշանակում է, որ նրանք պետք է անհանգստանան, թե ինչ է տեղի ունենում Կովկասում և այդ տարածաշրջանում: Եթե նույնիսկ ժողովրդավարությունը որպես այդպիսին առաջնահերթություն չլինի, աշխարհաքաղաքականությունը պետք է առաջնահերթությունը լինի»,- նշել է նա։
Նշենք, որ Զուրաբիշվիլին Թրամփի հետ դեմառդեմ խոսել է դեկտեմբերին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ կազմակերպված կարճ հանդիպմանը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...
Կալիֆոռնիան կարող է դուրս գալ ԱՄՆ-ի կազմից
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի պետքարտուղար Շիրլի Վեբերը հավանություն է տվել «Calexit» նախաձեռնությանը: Տարածաշրջանում ստորագրահ...
Ուկրաինան կարող է վերանալ որպես պետություն․ Բուդանով
Եթե խաղաղ բանակցությունները չսկսվեն մինչև ամառ, ապա Ուկրաինան կվերանա որպես պետություն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայ...
Հայտնի են Ուկրաինայի հարցով բանակցությունների մեկնարկի հնարավոր ժամկետները
Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կարող են սկսվել այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին, ի...