Քաղաքականություն

Մենք թույլ չենք տա, որ նման բան տեղի ունենա. Թրամփ

Edita
Մենք թույլ չենք տա, որ նման բան տեղի ունենա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Կանադան լիովին կախված է Միացյալ Նահանգներից և, հետևաբար, չի կարող ինքնիշխան պետություն լինել:


«Կանադան լիովին կախված է մեզանից, և, հետեւաբար, այն չի կարող առանձին պետություն լինել: Մենք տարեկան 250 մլրդ դոլար ենք կորցնում Կանադայում։ Ես կարող էի դա դադարեցնել մեկ օրվա ընթացքում, և Կանադան գոյություն չէր ունենա որպես անկախ երկիր», - ասել է Թրամփը:


ԱՄՆ առաջնորդը պնդում է, որ Կանադան «տարիներ շարունակ օգտագործել է ԱՄՆ-ին իր շահի համար»։


«Մենք թույլ չենք տա, որ նման բան տեղի ունենա։ Առանց մեր սուբսիդիաների Կանադան իրականում գոյություն չունի», - կարծում է Միացյալ Նահանգների նախագահը։


Թրամփը նախկինում բազմիցս արտահայտվել է Կանադայի՝ ԱՄՆ-ի կազմի մեջ որպես 51-րդ նահանգ մտնելու օգտին՝ այդ դեպքում նրան խոստանալով ռազմական և այլ առավելություններ: Կանադայի իշխանությունները, այդ թվում վարչապետ Ջասթին Թրյուդոն, հավաստիացրել են, որ դա երբեք տեղի չի ունենա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250