Վարչական տույժ՝ Դավիթ Սարգսյանի նկատմամբ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ սահմանված աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 հազար դրամի չափով։
Բանն այն է, ոդ Lurer.com-ը հոդված էր հրապարակել՝ «Կոռուպցիան Դիլիջանում. Համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը» վերտառությամբ։
Հրապարակման մեջ շրջանառվող տեղեկության համաձայն՝ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, 2024 թվականի մայիսի 2-ին թիվ 538-Ա որոշմամբ, 2024թ. հունիսի 3-ին աճուրդի է ներկայացրել Դիլիջան համայնքի 1650 քմ հողամասը շուկայական արժեքից ցածր՝ 11 մլն 500 հազար դրամ մեկնարկային գնով։
Աճուրդին նույն մեկնարկային գնով հաղթել է համայնքի ղեկավարի եղբայրը՝ Սասուն Սարգսյանը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել հոդվածը, որի ընթացքում առկա է եղել վարչական իրավախախտում՝ 169.31-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված զանցանքի հատկանիշներով առերևույթ խախտման կապակցությամբ։ 2024 թվականի նոյեմբերի 18-ին Հանձնաժողովը որոշել է Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 հազար դրամի չափով»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նշել է՝ ինչ իրականության հետ է առերեսվել պատերազմից հետո
Մեր հետագա զարգացման համար կարևոր է իրական Հայաստանի հայեցակարգը, կրթվելու և աշխատանքի միջոցով փոխվելու և վերափոխվելու հ...
Փաշինյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Հայ-ռուսական հարաբերություններում ու խոսակցություններում երբեք չեն եղել և չեն լինի uպառնալիքներ: Այս մասին մամուլի ասուլ...
ԱՄՆ-ն դադարեցնում է մատակարարումներն Ուկրաինային
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն 90 օրով դադարեցրել է գոյություն ունեցող արտաքին օգնության դրամաշնորհների մեծ մասի ծախսերը...
Մենք թույլ չենք տա, որ նման բան տեղի ունենա. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Կանադան լիովին կախված է Միացյալ Նահանգներից և, հետևաբար, չի կարող ինքնիշխան պետ...