Արարատի նկարով մեզ ոչ ոք ժամանակակից զենք չի տա. Նիկոլ Փաշինյան
Մենք, բացի մեր ինքնիշխան տարածքն ու անվտանգությունն ապահովելը, այլ խնդիր չենք դնում և չենք դնելու: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը` Հանրային հեռուստաընկերության եթերում։
Իր խոսքով` բանակի բարեփոխման համար շատ կարևոր է Արարատի և Արագածի դիսկուրսը։
«Եթե մեր խոսույթն այն լինի, որ Արարատի նկարով գնանք, ասենք մեզ զենք տվեք, ապա ոչ ոք մեզ զենք չի տալու»,- հայտարարել է Փաշինյանը` ասելով, թե ոչ ոք չի ուզում առավել եւս մեր պատճառով Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել:
«Կարող ենք մեր խոսույթներն այդպես ձեւակերպել: Դա նշանակում է գնալու ենք Արարատ գրավենք, Մուշ ու Արդահան գրավենք, Քարվաճառ ենք գնալու գրավենք, կա թեկուզ ազատագրենք ու այդպես ազատագրելով գնանք: Դա նշանակում է մեզ դարձնել թիրախ», - ասել է Փաշինյանը` ավելացնելով, թե դա ինքնաոչնչացման ճանապարհ է:
Անդրադառնալով հայտարարագրման համակարգին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա հայտարարագրի արդյունքում մինչև 70 միլիարդ դրամ այդ համակարգով կարող է քաղաքացիներին վերադարձնեն։
«Որոշում ենք կայացրել էլեկտրոնային ստորագրության համար նախատեսված 3 հազար դրամը չեղարկելու»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում ընթացող «դատավարությունները» չեն կարող դիտարկվել որպես արդար. ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչո...
Արսեն Թորոսյանը տրանսպորտի հարցով դիմել է ChatGPT-ին
ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը անդրադարձել է տրանսպորտի թանկացմանը` գրելով, որ հարց է ուղղել արհեստական բանականությանը։Պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է փոխվում օրհներգի տեքստում և ինչու. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնում է, թե ինչ է փոխվում ՀՀ օրհներգի տեքս...
Մինչև 70 միլիարդ դրամ վերադարձնում ենք, վատ բա՞ն է դա. Փաշինյան
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը՝ հայտնել է, թե ինչ կտա համընդհանուր հայտարարգրումը քաղ...