Հասարակություն

Մինչև 70 միլիարդ դրամ վերադարձնում ենք, վատ բա՞ն է դա. Փաշինյան

Մինչև 70 միլիարդ դրամ վերադարձնում ենք, վատ բա՞ն է դա. Փաշինյան
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը՝ հայտնել է, թե ինչ կտա համընդհանուր հայտարարգրումը քաղաքացիներին։«Մարզերում իմ դիտարկումները ցույց են տալիս, որ օրինակ…

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը՝ հայտնել է, թե ինչ կտա համընդհանուր հայտարարգրումը քաղաքացիներին։


«Մարզերում իմ դիտարկումները ցույց են տալիս, որ օրինակ, մանկապարտեզների համար վճարներն ամսական 7000-8000 դրամ են, դա նշանակում է, որ մարդիկ երեխայի մանկապարտեզի համար վճարում են մոտավորապես տարեկան 96 000 դրամ: Հիմա, այն մարդիկ, ովքեր եկամտային հարկ են վճարել ավելի քան 96 000 դրամը և համընդհանուր հայտարարագիրը լրացնում են, այսինքն՝ նրանք վարձու աշխատողներ են, տարվա ընթացքում երեխայի համար մանկապարտեզի վճարն այս տարիֆներով ամբողջությամբ հետ կստանան»,- ասել է նա։


Իր խոսքով` կան ավելի թանկ մանկապարտեզներ, որոնց համար մարդը  տարեկան 300 000 դրամ է վճարում, բայց 100 000 դրամը հետ կստանա, եթե ինքը եկամտային հարկ վճարի:


«Այսինքն՝ մենք մարդուն ասում ենք, որ մենք, էլի եմ ասում, որովհետև գները տարբեր են, չեմ ուզում ընդհանրացնել, բայց մարզերում, երբ մանկապարտեզներ են բացում, ես հարցնում են՝ ինչքա՞ն է լինելու վճարը, հիմնականում ասում են 7000-8000, համայնքային մանկապարտեզները, երեխայի մանկապարտեզի վարձն ամբողջությամբ վերադարձնում ենք ծնողի վճարած եկամտահարկից: Ի՞նչ վատ է»,–հավելել է Փաշինյանը:


Նիկոլ Փաշինյանի խոսքով, մինչև 70 մլրդ դրամ այդ համակարգով կարող է քաղաքացիներին վերադարձվել:


«70 մլրդ դրամ, գրեթե 200 մլն դոլար մենք քաղաքացիներին վերադարձնելու տարբերակ, ենթակառուցվածք ենք ստեղծում: Ինչո՞ւ չեմ ասում՝ միանգամից վերադաձնելու ենք, որովհետև դրա համար կա պայման, առաջինը, որ մարդը եկամտային հարկ վճարող լինի և վճարած լինի, և երկրորդ, որ այդ ծախսերը նորմալ փաստագրվեն և փաստաթղթավորված ներկայացվեն համընհանուր հայտարարագրման համակարգում: Վատ բա՞ն է դա: 70 մլրդ վերադաձնում ենք քաղաքացիներին»,–ասել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250