Իսրայելը չի հանդուրժի որևէ պրովոկացիա. ՑԱԽԱԼ
Իսրայելը հավատարիմ է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրին և չի հանդուրժի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հնարավոր սադրանքները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին, ով ընդգծել է, որ զինվորականները պատրաստ են ցանկացած պահի վերսկսել ռազմական գործողությունները անկլավում, գրում է ТАСС–ը:
Նա հիշեցրել է, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հրադադարի համաձայնագրի առաջին օրը ժամանակին չեն կարողացել հանձնել ազատ արձակված պատանդների առաջին խմբի ցուցակը։
«Այսօր առավոտյան ՀԱՄԱՍ-ը չկատարեց իր պարտավորությունները և չհանձնեց վերադարձող պատանդների ցուցակը, ինչպես պայմանավորվել էինք: Միևնույն ժամանակ, մենք գրոհեցինք Գազայի հատվածում գտնվող շենքերը և ահաբեկիչներին, և հրադադարը եկավ ավելի ուշ: Մենք չենք ընդունի համաձայնագրից որևէ խախտում, ինչպես ցույց տվեցինք այսօր առավոտյան»,- ասել է Հագարին։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագիր են ձեռք բերել
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Իսր...
ՑԱԽԱԼ–ը սկսում է Գազայի հատվածից պատանդներին ընդունելու նախապատրաստական աշխատանքները
Պատանդների վերադարձի համար Իսրայելի պաշտպանության բանակի նախապատրաստական գործունեությունը կոչվում է «Ազատության թևեր:...
Գերմանիայի ՊՆ –ն դադարեցնում է X-ում իր օգտահաշվի աշխատանքը
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կանգնեցնում է իր պաշտոնական օգտահաշվի աշխատանքը X սոցիալական ց...
Քննարկվում է Ուկրաինա 50 000 խաղաղապահ ուղարկելու հարցը. Politico
Եվրոպայում Ուկրաինայի դաշնակիցները քննարկում են եվրոպական հինգ կամ վեց երկրներից մինչև 50 հազարանոց խաղաղապահ ուժեր Ուկր...