Նոր անտառային հրդեհներ. Կալիֆոռնիայում իրավիճակը լարված է

Կալիֆոռնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել. տասնյակ հազարավոր մարդիկ տարհանման ծանուցում են ստացել: Այս մասին հայտնում է CNN-ը:


Կրակը բռնկվել է Լոս Անջելեսի շրջանի հյուսիսային հատվածում գտնվող Քասթեյք արվարձանում, որը հայտնի է իր չոր, խոտածածկ բլուրներով: Դա իր հերթին հրդեհի տարածման համար «կատարյալ» պայմաններ է ստեղծում:


Նշվում է, որ որևէ շինություն չի վնասվել:


Քասթաիկ համայնքը գտնվում է Սանտա Կլարիտա քաղաքից մոտ 24 կմ հյուսիս-արևմուտք և սահմանակից է Անջելեսի ազգային անտառին: Ըստ Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունայի՝ տարածքի մոտ 31,000 բնակիչներ տարհանման հրամաններ են ստացել, մինչդեռ 23,000-ը՝ տարհանման նախազգուշացումներ:


Կրակի տարածման դեմ պայքարում է ավելի քան 4,000 հրշեջ, սակայն հրդեհը զսպելը դժվար է: Դրա տարածմանը նպաստում է նաև ուժեղ քամին, որը պահպանվելու է այսօր և վաղը: