Միգրանտների համար ԱՄՆ հարավային սահմանը կփակվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 22-ին հրամանագիր է ստորագրել անօրինական միգրանտների համար ԱՄՆ հարավային սահմանը փակելու մասին: Այս մասին տեղեկացնում է «Սպիտակ տան» կայքը:
«Նախագահը լիազորություն ունի ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքի համաձայն կանխել անօրինական օտարերկրացիների ֆիզիկական մուտքը Միացյալ Նահանգներ հարավային սահմանով»,- աված է հաղորդագրության մեջ:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, որոշ նահանգներ, մասնավորապես Տեխասը, Բայդենի օրոք դաշնային կառավարությունից պաշտպանություն են խնդրել միգրանտների ներխուժումից, սակայն «նա չի կարողացել նրանց պաշտպանել ԱՄՆ մուտք գործող միլիոնավոր անօրինական օտարերկրացիներից»:
Նոր հրամանագրի համաձայն՝ ներքին անվտանգության նախարարությանը, արդարադատության նախարարությանը և Պետդեպարտամենտին հանձնարարված է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հարավային սահմանը հատած անօրինական միգրանտներին անհապաղ վտարելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...
Մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը կընդունի դա. Փաշինյան
Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Այս մասին Դավոսում պանելային քննարկմանն ասել է Փաշի...
Պեսկովը` Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Հայաստանի աշխատանքը ՀԱ...
Հեշտ չէ բայց ես չեմ կարծում, որ անհնար է. Փաշինյան
Մենք որոշեցինք որդեգրել հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք փորձելու ենք...