ԱՄՆ–ն կհասնի նավթի գնի իջեցման. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայից և ՕՊԵԿ-ից կհասնի նավթի գների իջեցման, այդ թվում՝ Ռուսաստանի վրա Ուկրաինայի հարցում ճնշում գործադրելու համար: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցներին տեսակապի միջոցով, գրում է ТАСС–ը:
«Ես մտադիր եմ նաև խնդրել Սաուդյան Արաբիային և ՕՊԵԿ-ին իջեցնել նավթի գինը»,- ասել է Թրամփը։ Նա պնդել է, որ «եթե գինը իջնի, պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անմիջապես կավարտվի, բայց այս պահին գինը բավական բարձր է այս պատերազմը շարունակելու համար»:
Թրամփի խոսքով՝ ՕՊԵԿ երկրները վաղուց պետք է իջեցնեին նավթի գինը, այդ դեպքում, ըստ նրա, Ուկրաինայում հակամարտությունն արդեն ավարտված կլիներ։
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Սաուդյան Արաբիան ներկայումս ներդնում է մոտ 600 միլիարդ դոլար հյուսիսամերիկյան երկրում, սակայն նա Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդին կխնդրի «կլորացնել այդ թիվը մինչև 1 տրիլիոն դոլար»։
Նմանատիպ հոդվածներ
Այդ դատավարությունն օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության...
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Մենք ասում ենք՝ որ մենք ենք ամենահինը, հայերը՝ թե իրենք. Զուրաբիշվիլին՝ Հայաստանի մասին
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի կողմ...
Պետք է հարցնեք Ռուսաստանին. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումն այժմ ամբողջությամբ կախված է Մոսկվայից, և ո...