Լևոն Քոչարյանը` Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև լարվածության մասին
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, թե ինքը պատրաստ է հանդիպել 2008թ․ մարտի 1-ի զոհերի հարազատներին։ Նա անդրադարձել է նաև «Մարտի 1»-ի գործին, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահին.
«Ես չեմ համարում ինձ մեղավոր, առավել ևս, գործն ինքն իրենով սպանությունների համար չէ»։ Նա նշել է, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ 23 տարեկան է եղել և չի զբաղվել քաղաքականությամբ։
Քոչարյանն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի աջակիցիների հետ սոցիալական ցանցերում բանավեճերին, ասել է, որ դրանք ուղղորդված չեն. «Մեզ մոտ չկան կուսակցություններ, չկան կառույցներ, չկան ձեր սիրած շրջաբերականներից, ուղղակի մարդիկ են, որ ունեն մեծ հարգանք հորս հանդեպ, մեր քաղաքական թիմի հանդեպ և ունեն դիրքորոշում ուրիշ հարցերում, բայց սա չի նշանակում, որ նրանց դիրքորոշումը մերն է»։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև կա՞ լարվածություն, նա ժխտական պատասխան է տվել։
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Ալեքսանյանն՝ Արցախի ղեկավարության վերջին լուսանկարների մասին
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում...
Ադրբեջանի դատախազությունը հայ գերիների դատավարությունից մանրամասներ է հայտնել
Ադրբեջանում ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող հայերի կեղծ դատավարության ժամանակ, այսպես կոչված, պետական մեղա...
Կմասնակցի՞ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը
ԱՄՆ-ի 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հաշված օրեր են մնացել, բայց այս պահին դեռ հայտնի չէ` ՀՀ վարչա...
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...