Կմասնակցի՞ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը
ԱՄՆ-ի 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հաշված օրեր են մնացել, բայց այս պահին դեռ հայտնի չէ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի արարողությանը, թե ոչ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:
«Մենք վարչապետի ցանկացած այցի մասին տեղեկացնում ենք ժամանակին»,– ասել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Այն դիտարկմանը, թե այսօր արդեն հունվարի 18-ն է, նա այսպես արձագանքեց. «Ասացի այն, ինչ ասացի, ավելացնելու ոչինչ չունեմ»։
Հիշեցնենք` նոյեմբերի 5-ին ԱՄՆ–ում նախագահական ընտրություններ անցկացվեցին, և ԱՄՆ–ի 47–րդ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը։ Նրա երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:
Նմանատիպ հոդվածներ
Վրսատանի վարչապետն առաջարկ է արել ՀՀ-ին և Ադրբեջանին
Վրաստանն Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն։ Այդ մասին հա...
Ադրբեջանի դատախազությունը հայ գերիների դատավարությունից մանրամասներ է հայտնել
Ադրբեջանում ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող հայերի կեղծ դատավարության ժամանակ, այսպես կոչված, պետական մեղա...
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...
Ահաբեկչություն Իրանում. 2 դատավոր է սպանվել
Շաբաթ առավոտյան զինված անձը ներթափանցել է Իրանի Գերագույն դատարան։ Ահաբեկչության ժամանակ սպանվել են Իրանում հայտնի դատավ...