Ամենայն անկեղծությամբ, ես նման հավակնություն չունեմ. Քոչարյան
Ես նման հավակնություն չունեմ, երբեք հավակնություն չեմ ունեցել նույնիսկ քաղաքականությամբ զբաղվելու, երբեք հավակնություն չեմ ունեցել պատգամավոր լինելու, բայց մեր երկրում դեպքերն այնպես զարգացան ու եղան գործընթացներ, որոնցից ես չէի կարող դուրս մնալ։ Ինձ համար անձնական տեսանկյունից շատ ավելի հաճելի ու հեշտ կլիներ ոչ մի բանի մեջ չլինել ու ինձ համար ապրել իմ կյանքը, բայց գործընթացներն այնպես զարգացան, որ ուղղակի չէի կարող հեռու մնալ այս ամենից, այնպես որ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան, բայց, ամենայն անկեղծությամբ, ես նման հավակնություն չունեմ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է Լևոն Քոչարյանը։
Լրագրողներն այսօր նրանից հետաքրքրվեցին՝ հավակնո՞ւմ է Հայաստանի վարչապետի պաշտոնին, եթե Ռուսաստանն օգնի այդ հարցում։
«Ես չեմ կարծում, որ որևէ երկրի դաբրոյով պետք է այստեղ որոշվեն քաղաքական գործընթացները»,- ասել է Քոչարյանը։
Դիտարկմանը, թե տարիներ շարունակ այդպես է եղել՝ պատգամավորը նշել է, որ համաձայն չէ դիտարկման հետ ու այդպես կարծելու բոլոր հիմքերն ունի։
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Ալեքսանյանն՝ Արցախի ղեկավարության վերջին լուսանկարների մասին
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում...
Ադրբեջանի դատախազությունը հայ գերիների դատավարությունից մանրամասներ է հայտնել
Ադրբեջանում ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող հայերի կեղծ դատավարության ժամանակ, այսպես կոչված, պետական մեղա...
Կմասնակցի՞ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը
ԱՄՆ-ի 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հաշված օրեր են մնացել, բայց այս պահին դեռ հայտնի չէ` ՀՀ վարչա...
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...