Իսրայելը հրադադար է հայտարարել Գազայի հատվածում

Գազայի հատվածում ուժի մեջ է մտել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը: 


Ռեժիմը հաստատվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է փոխանցել այսօր ազատ արձակվելիք 3 պատանդների ցանկը:


Հրդադարի հաստատման առաջին փուլն ի սկզբանե նախատեսված էր սկսել այսօր առավոտյան ժամը 8:30-ին (Երևանի ժամանակով 1015-ին - Tert.am), սակայն հետաձգվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը ուշացրել է երեք կին պատանդների ցուցակի հանձնումը: Ուստի Իսրայելի պաշտպանության բանակը վերջին երկու ժամվա ընթացքում շարունակել է հարվածներ հասցնել Գազայում գտնվող թիրախներին։ Հրադադարը տևելու է 42 օր։


ՑԱԽԱԼ-ը տեղակայվելու է սահմանից 700 մետր հեռավորության վրա, հնարավոր է մինչև 1100 մետր բարձրացում հինգ կետերում:


ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված 33 պատանդների ցուցակից 9 հիվանդ և վիրավոր ազատ կարձակվեն 110 պաղեստինցի ցմահ բանտարկյալների դիմաց:


Իսրայելը Գազայից ազատ կարձակի 1000 բանտարկյալի, որոնք չեն մասնակցել 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձություններին:


Տարեց պատանդները (50 տարեկանից բարձր) փոխանակվելու են ցմահ բանտարկություն կրող երեք պաղեստինցիների կամ մեկ այլ տեսակի պատիժ կրող 27 բանտարկյալների միջև հարաբերակցությամբ:


Ընդհանուր առմամբ, Իսրայելը կազատագրի 1110 պաղեստինցիների ՝ ՀԱՄԱՍ-ի ձեռքում գտնվող 98 իսրայելցի պատանդներից 33-ին ազատելու դիմաց:


Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող «Ռաֆահ» սահմանային անցակետը բաց կլինի քաղաքացիական անձանց և վիրավորների տեղափոխման համար բոլոր կանանց և երեխաների ազատ արձակումից հետո: Ամեն օր այն կարող է հատել մինչև 50 վիրավոր զինյալ՝ առավելագույնը երեք մարդու ուղեկցությամբ։


Կավելանան մարդասիրական օգնության մատակարարումները՝ օրական մինչև 600 բեռնատար, այդ թվում ՝ 50-ը վառելիքով։ Պաղեստինցիները կստանան 200 հազար վրան և 60 հազար շարժական տուն:


Զինադադարի 16-րդ օրը Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պարտավորվել են բանակցություններ սկսել գործարքի երկրորդ փուլի շուրջ. Ենթադրվում է, որ խոսքը կլինի մնացած պատանդների ազատ արձակման, կրակի մշտական դադարեցման և իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերման մասին: Խաղաղ գործընթացի երաշխավորները խոսում են նաև երրորդ փուլի մասին, որը ներառում է աճյունների փոխանակում, Գազայի հատվածի վերականգնում և դրա շրջափակման ավարտ:




Քաղաքականություն