Իսրայելը չի դադարեցնի կրակը Գազայում․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում հրադադար չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի փոխանցել ազատ արձակվող պատանդների ցուցակը: Այս մասին հայտել են տեղի ԶԼՄ-ները։
Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ գիշերը Նեթանյահուն անվտանգության հետ կապված իրավիճակի գնահատում է անցկացրել՝ կապված առևանգվածների ցուցակի ստացման ուշացման հետ, որոնք, ինչպես սպասվում է, ազատ կարձակվեն: Վարչապետը բանակին հրահանգել է, որ հրադադարը, որը պետք է ուժի մեջ մտնի ժամը 8.30-ին (Երևանի ժամանակով՝ 10.30), չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի ստացել ազատ արձակվող պատանդների ցուցակը, որը ՀԱՄԱՍ-ը պարտավորվել է տրամադրել:
Պաղեստինյան Գազայի հատվածում հակամարտության կողմերը՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են հունվարի 19-ից 42 օրով հրադադարի մասին և հայտարարել ռազմական գործողությունների վերջնական ավարտի ձգտման մասին: Առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը ազատ կարձակի 33 պատանդների՝ Իսրայելի կողմից ավելի քան 1890 բանտարկյալների ազատ արձակելու դիմաց:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը ներկայացրել է պատանդների ցուցակ, որոնք պետք է ազատ արձակվեն
Իսրայելը պատանդների ցուցակ է ստացել, որոնք պետք է ազատ արձակվեն ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի առաջին մասի շրջանակներում։ Այս...
Իսրայելը հրադադար է հայտարարել Գազայի հատվածում
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնել է Իսրա...
Զինադադարից հետո ավելի քան 70 մարդ է սպանվել. իրավիճակը Գազայում
Զինադադարի մասին համաձայնագրի հռչակումից ի վեր իսրայելական հրետակոծությունների պատճառով Գազայի հատվածում ավելի քան յոթան...
Իրանը 3000 կմ հեռահարությամբ միջուկային հրթիռ է ստեղծել․ The Telegraph
Իրանը 3000 կմ հեռահարությամբ միջուկային մարտագլխիկով հրթիռ է ստեղծել, որը կարող է հասնել եվրոպական շատ երկրներին ու...