Համակարգը կրկին ճգնաժամի մեջ է. Զախարովա
Հավաքական Արևմուտքը ներսից խաթարում է ՄԱԿ-ի գործունեությունը, սակայն այսօր, նախկինի պես, կազմակերպությանը այլընտրանք չկա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ներկայում «ՄԱԿ-ակենտրոն» համակարգը կրկին ճգնաժամի մեջ է. կազմակերպությունը հաճախ մեղադրվում է ավելորդ վարչարարության, ոչ ճկուն լինելու, ջանքերի կրկնման, միջոցների ոչ ռացիոնալ օգտագործման և այլնի մեջ: Սակայն ՄԱԿ-ի խարխլված հեղինակության և ոչ բավարար արդյունավետության արմատները պետք է փնտրել նախ և առաջ ոչ թե ինչ-որ «բնածին արատների», այլ հավաքական Արևմուտքի ապակառուցողական գծի մեջ, որը խաթարում է կազմակերպությունը ներսից», - ասվում է Զախարովայի՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:
Նրա խոսքով՝ կազմակերպության հեղինակությունը հնարավոր է վերականգնել այն դեպքում, եթե Արևմուտքի երկրները «հրաժարվեն սեփական բացառիկության անհիմն հավակնություններից և շահերի հավասարակշռության հիման վրա հավասար միջազգային համագործակցության պատրաստակամություն ցուցաբերեն»:
Միևնույն ժամանակ Զախարովան ընդգծել է, որ, նախկինի պես, ժամանակակից աշխարհում ՄԱԿ-ի այլընտրանքներ չկան:
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...
Վրսատանի վարչապետն առաջարկ է արել ՀՀ-ին և Ադրբեջանին
Վրաստանն Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն։ Այդ մասին հա...
Ադրբեջանի դատախազությունը հայ գերիների դատավարությունից մանրամասներ է հայտնել
Ադրբեջանում ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող հայերի կեղծ դատավարության ժամանակ, այսպես կոչված, պետական մեղա...
Կմասնակցի՞ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը
ԱՄՆ-ի 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հաշված օրեր են մնացել, բայց այս պահին դեռ հայտնի չէ` ՀՀ վարչա...