Ես շատ գոհ եմ, որ այս աշխատանքն ավարտվել է. Պուտին
Ռուսաստանի և Իրանի միջև այսօր ստորագրվելիք Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը խթան կհանդիսանա բոլոր ոլորտներում համագործակցության համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ։
«Ձեր այսօրվա այցը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ մենք ոչ միայն հնարավորություն կունենանք քննարկելու և կքննարկենք մեր համագործակցության բոլոր ոլորտները, այլ նաև կստորագրենք Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին մեծ հիմնարար համաձայնագիր»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Նա հիշեցրել է, որ Մոսկվան և Թեհրանը երկար ժամանակ աշխատել են փաստաթղթի վրա։
«Ես շատ գոհ եմ, որ այս աշխատանքն ավարտվել է, սա կարևոր է, քանի որ այն մեզ հնարավորություն կտա լրացուցիչ խթան հաղորդել մեր համագործակցության գրեթե բոլոր ոլորտներին»:
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...
Վրսատանի վարչապետն առաջարկ է արել ՀՀ-ին և Ադրբեջանին
Վրաստանն Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն։ Այդ մասին հա...
Ադրբեջանի դատախազությունը հայ գերիների դատավարությունից մանրամասներ է հայտնել
Ադրբեջանում ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող հայերի կեղծ դատավարության ժամանակ, այսպես կոչված, պետական մեղա...
Կմասնակցի՞ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը
ԱՄՆ-ի 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հաշված օրեր են մնացել, բայց այս պահին դեռ հայտնի չէ` ՀՀ վարչա...