Բայդենը նշել է, թե ինչ մտավախություն ունի Պուտինը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտավախություն ունի, որ ամերիկացիները նոր միջուկային զենք կփոխանցեն Ուկրաինային և կհարձակվեն Ռուսաստանի վրա։ Այս մասին MSNBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հիշատակելով ՌԴ ղեկավարի հետ զրույցը։
«Եվրոպայում մարտավարական միջուկային զենքը վախեցրել է բոլորին, նույնիսկ ռուսներին, նույնիսկ ռուսներին», - ասել է նա:
Բայդենի խոսքով՝ «Պուտինը վախենում էր Ուկրաինային միջուկային զենքի փոխանցումից, քանի որ այդ դեպքում հրթիռները վաղը կթռչեին Մոսկվայի վրա»:
«Մեր զրույցներից մեկում Պուտինն ինձ ասաց, որ ուզում է համոզվել, որ Ուկրաինան միջուկային զենք չունենա, Ուկրաինան չդառնա ՆԱՏՕ-ի անդամ, և որ ՆԱՏՕ-ն ավելի չընդլայնվի»,- ասել է Բայդենը, գրել են ԶԼՄ-ները։
Բայդենը «վստահեցրել է նրան, որ դա տեղի չի ունենա, քանի որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի մաս չէ, և ինտեգրումը չի կարող տեղի ունենալ առանց հիմնարար համակարգային փոփոխությունների»։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...
Վրսատանի վարչապետն առաջարկ է արել ՀՀ-ին և Ադրբեջանին
Վրաստանն Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն։ Այդ մասին հա...
Ադրբեջանի դատախազությունը հայ գերիների դատավարությունից մանրամասներ է հայտնել
Ադրբեջանում ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող հայերի կեղծ դատավարության ժամանակ, այսպես կոչված, պետական մեղա...
Կմասնակցի՞ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը
ԱՄՆ-ի 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հաշված օրեր են մնացել, բայց այս պահին դեռ հայտնի չէ` ՀՀ վարչա...