Երևանի այս արձագանքը տարակուսանք է առաջացնում․ Մարիա Զախարովա
Զանգեզուրի միջանցքի մասին ռուսական հեռուստաեթերում հնչած լրագրողի արտահայտություններին Հայաստանի չափազանց զգացմունքային բացասական արձագանքը «տարակուսանք է առաջացնում», քանի որ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը Երևանին քաջ հայտնի է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Անկեղծ ասած, այս արձագանքը տարակուսանք է առաջացնում, քանի որ խոսքը լրագրողի արտահայտությունների մասին է», - ասել է նա:
Զախարովան նշել է․ «Մենք միշտ Երևանից լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, և առավել ևս Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա դարձրել է իր հրամայականը: Դա նախ, և երկրորդ՝ մեր պաշտոնական դիրքորոշումը ոչ թե տեսակետ է, այլ պետության պաշտոնական դիրքորոշում, որը լավ հայտնի է Երևանին»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի ԱԳՆ։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպնին ԱԳՆ կանչելու և բողոքի հայտագիր ներկայացնելուն, հայտնել է, որ «Ռոսիա 1» հեռուստաալիքով հաղորդավար Դմիտրի Կիսելյովի կողմից որոշակի հայտարարություններ են հնչեցվել, մասնավորապես արհեստական գեներացված անընդունելի թեզեր, խոսույթներ են շրջանառության մեջ դրվել, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ են։
Նա նշել էր, որ Կիսելյովի հաղորդման հեռարձակումը կարող է մեր երկրում արգելափակվել։ Կիսելյովը անդրադարձել է իր հաղորդումը ՀՀ-ում արգելելուն։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...
Լոս Անջելեսի հրդեհները կապված են Ուկրաինային օգնելու հետ․ Թրամփ կրտսեր
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին հայտնել է, թե ինչու հրշեջ ծառայությունները մինչ այժմ չեն կարողացել մարել բռնկ...
Պետդեպը՝ ՀՀ-ի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին
Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստա...
Միրզոյանը չի բացառել ռուս սահմանապահներին կրճատելու հնարավորությունը
Եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման, եթե այս երկու երկրների միջև լինի բարձր վստահություն, ինչպես Հայաստանի և Իրանի...