ԱՄՆ նախկին առաջնորդները չեն մասնակցի Թրամփի երդմնակալության ընթրիքին
ԱՄՆ նախկին առաջնորդները՝ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը, 43 - րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը և 44-րդ նախագահ Բարաք Օբաման, չեն մասնակցի հունվարի 20 - ին Դոնալդ Թրամփի երդմնակալության ընթրիքին: Այս մասին հայտնում Է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների Օբաման և Քլինթոնն արդեն ճաշի հրավեր են ստացել, սակայն չեն պատրաստվում մասնակցել դրան։ Հրավեր է ուղարկվել նաև նախկին առաջին տիկին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, սակայն նա նույնպես հրաժարվել է մասնակցել միջոցառմանը: Բուշ կրտսերի ներկայացուցիչները NBC-ին հայտնել են, որ տեղյակ չեն իրենց հրավերը ստանալու մասին:
Լրատվամիջոցը նշում է, որ այնուամենայնիվ, բոլոր երեք նախկին նախագահները ներկա կլինեն Թրամփի երդման արարողությանը, որը տեղի կունենա հաջորդ երկուշաբթի։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...
Լոս Անջելեսի հրդեհները կապված են Ուկրաինային օգնելու հետ․ Թրամփ կրտսեր
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին հայտնել է, թե ինչու հրշեջ ծառայությունները մինչ այժմ չեն կարողացել մարել բռնկ...
Պետդեպը՝ ՀՀ-ի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին
Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստա...
Միրզոյանը չի բացառել ռուս սահմանապահներին կրճատելու հնարավորությունը
Եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման, եթե այս երկու երկրների միջև լինի բարձր վստահություն, ինչպես Հայաստանի և Իրանի...