Ովքեր են կարդացել Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը․ «Հրապարակ»
Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա են դարձել, իշխող թիմի պատգամավորներից շատերն ավելի զգուշավոր են դարձել այդ մարդկանցից, կարծում են, որ իրեն հարգող եւ նորմալ արժեհամակարգ ունեցող մարդը չէր կարող կարդալ ուրիշի նամակագրությունը։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
«Մեզ ասացին, որ իրականում հաշված պատգամավորներ են մինչեւ վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը, տղամարդիկ հիմնականում հրաժարվել են կարդալ, բացառությամբ երեքի՝ Վահագն Ալեքսանյանի, Արթուր Հովհաննիսյանի եւ Աղազարյանի ընկեր Հակոբ Ասլանյանի, ասում են՝ Ասլանյանն անկեղծացել է, որ միտումնավոր է կարդացել, որ տեղյակ լինի՝ խոսքն ինչի մասին է, կարողանա հետագայում ընկերոջը պաշտպանել, իսկ կանանցից շատերը մոտեցել, մի քանի տող աչքի տակով անցկացրել են, ապա դադարեցրել են կարդալը։
Փոխարենը կին պատգամավորներից երեքը՝ Արուսյակ Ջուլհակյանը, Հասմիկ Հակոբյանն ու երբեմնի թունդ իրավապաշտպան Հերիքնազ Տիգրանյանը, կլանված մինչեւ վերջ ընթերցել են խոսակցությունը՝ գեղարվեստական նյութ կարդալու պես»,- գրել է թերթը:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «sms» հաղորդագրությամբ ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանին և Նարեկ Զեյնալյանին խնդրել էր հրաժարվել իրենց մանդատներից։ Զեյնալյանն անմիջապես այն վայր էր դրել, իսկ Աղազարյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետի խնդրանքը չի կատարի։ Դրանից հետո նրան ՔՊ-ն հեռացրեց նրան կուսակցությունից, դեկտեմբերի 4-ին կայացած ԱԺ նիստի ժամանակ էլ Աղազարյանը հայտարարեց խմբակցությունից դուրս գալու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...
Պեսկովը` Միրզոյանի և Բլինքենի միջև ստորագրվող փաստաթղթի մասին
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, Մոսկվան կշարունակի կառուցել իր կապերը...
Միանգամայն ճիշտ և իմաստուն պատասխան է Ադրբեջանի պահանջներին․ Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատ
Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը...
ՀՀ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին
2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր...