ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին
Հունվարի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեցին ԱՄՆ-Հայաստան Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի բացման մասին՝ դրանով նշանավորելով մեր երկկողմ հարաբերությունների վերջին հանգրվանը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից՝ անդրադառնալով նախօրեին ստորագրված փաստաթղթին։
«Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ, իսկ երկկողմ համագործակցությունը արտացոլում է մեր համատեղ հանձնառությունը՝ առավել կայուն, խաղաղ, անվտանգ ու անկախ Հարավային Կովկաս ունենալու։
Այսօրվա դրությամբ՝ Միացյալ Նահանգները ՀՀ-ում շուրջ 3,3 մլրդ դոլարի ներդրում են արել՝ հաջակցություն ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական աճի և կայունության, հումանիտար օգնության, այդ թվում՝ 2021-ից սկսած տրամադրված 340 մլն դոլարը։
Մեր գործընկերությունը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա, մենք միասին աշխատում ենք տնտեսության, անվտանգության ու պաշտպանության ոլորտներում մեր համագործակցության ընդլայնման, ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության ու ներառականության, մարդկանց միջև փոխանակման ընդլայնման ուղղությամբ»,-- հայտնում են դեսպանությունից։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...
Պեսկովը` Միրզոյանի և Բլինքենի միջև ստորագրվող փաստաթղթի մասին
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, Մոսկվան կշարունակի կառուցել իր կապերը...
Միանգամայն ճիշտ և իմաստուն պատասխան է Ադրբեջանի պահանջներին․ Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատ
Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը...
ՀՀ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին
2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր...