Հովիկ Աղազարյանը կասկած չունի, որ Փաշինյանը հրաժարական կտա. «Ազատություն»
Փաշինյանի երբեմնի թիմակիցը՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համարյա կասկած չունի՝ առաջիկա ամիսներին վարչապետը հրաժարական է տալու ու արտահերթ ընտրություններ են լինելու։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը:
«Արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության վերաբերյալ ընդդիմության պնդումներին իշխանությունից մշտապես հակադարձել են, որ իրենց օրակարգում այդպիսիք չկան:
Նախկին իշխանականի կանխատեսումներն ինչի՞ հիման վրա են, ինչի՞ց է եզրակացրել Աղազարյանը. «Ընկերական շրջապատում հիմնավորումները տալիս եմ, սենց չեմ ասի»:
Հովիկ Աղազարյանը, որ մինչև տարեվերջ իշխող թիմի անդամ էր ու տեղյակ իշխանության խոհանոցից ու ոմանց հետ էլ դեռ շարունակում է շփվել, տրամաբանում է՝ Հայաստանի արտաքին գծով զարգացումներ կան, որ արտահերթ ընտրությունները հենց Փաշինյանի իշխանության շահերից են բխում։ Հիմա ավելի մեծ է հնարավորությունը իշխանությունը նորից վերցնելու ու իր ծրագրերը առաջ տանելու համար, բացատրում է նախկին ՔՊ-ականը։
Աղազարյանը հայտնել է` այդ իրադարձությունները կան և ոչ միայն իրադարձությունները, այստեղ ուրիշ պատճառներ էլ կան, որոնք իշխանության շահերից են բխում, որպեսզի գնան արտահերթ ընտրությունների», - գրել է լրատվականը։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...
Պեսկովը` Միրզոյանի և Բլինքենի միջև ստորագրվող փաստաթղթի մասին
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, Մոսկվան կշարունակի կառուցել իր կապերը...
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները պարզ չեն. Լավրով
Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գնահատել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելո...
Վեճ և ծեծկռտուք Փաշինյանի ներկայությամբ. ArmLur
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը միմյանց հարված...