«Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները՝ դաժան ծեծի են ենթարկել քաղաքացուն
ԱՄԷ-ում «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները՝ ովքեր հանգստանում էին Աբու Դաբիում, հայտնվել են միջադեպի մեջ, որը ավարտվել է կռվով: Ըստ տեղեկությունների նրանք այնտեղ էին ժամանել, որպեսզի մասնակցեն «Coldplay» խմբի համերգին:
Լեզվակռիվը կուսակցության քաղաքականությունից բացահայտ դժգոհություն հայտնած քաղաքացու հետ վերածվել է ծեծկռտուքի:
Ամեն ինչ սկսվեց երեկ, երբ հյուրանոցում պատգամավորներին ճանաչած քաղաքացի Լաշա Գաբիտաշվիլին պահանջներ ներկայացրեց «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից մեկին՝ Իրակլի Զարկուային, վրդովվելով կուսակցության գործողություններից հայրենիքում և նրանց անվանելով դավաճաններ:
Արդյունքում դժգոհություն հայտնած Վրաստանի քաղաքացի Լաշա Գաբիտաշվիլիին ծեծել են: Երեկ Զարկուան նույնիսկ Facebook-ում хպարծեցել է», որ պատռել է իր տաբատը։