Ծովինար Վարդանյանն արձագանքել է Օվերչուկի հայտարարությանը
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն արձագանքել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի օրերս արած հայտարարությանը, թե ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են:
«Եթե ՀՀ-ն դեռ որևէ գործընթաց չի սկսել, մեր քաղաքացիներն ընդամենը մասնակցել են ստորագրահավաքին ու իրենց իրավունքն են իրացրել, ԱԺ-ն էլ իր իրավասության շրջանակներում ընթացք կտա, կերևա, թե ինչ է լինելու։ Դրա համար ակնկալիքները պետք է ճիշտ ներկայացնել։ Որևէ ծայրահեղության մեջ ընկնել չարժի, սա ընդամենը սովորական ընթացակարգ է, որը հարուցել են մեր քաղաքացիները»,- ասել է նա։
Միաժամանակ, Վարդանյանը նշել է, թե Օվերչուկին մեկնաբանելու ցանկություն չունի:
«Օվերչուկը պետք է ճիշտ գնահատած լինի իրավիճակը։ Նրա փորձն ու անցած ճանապարհը պետք է թույլ տան ճիշտ գնահատել այն»,- նշել է Ծովինար Վարդանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկում են Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին. Չախոյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս...
«Դու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կպի գործերիդ». քաղաքացին` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի գրառոմներից մեկի տակ արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերից մեկի մեկնաբանությանը...
Պեսկովը` Միրզոյանի և Բլինքենի միջև ստորագրվող փաստաթղթի մասին
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, Մոսկվան կշարունակի կառուցել իր կապերը...
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները պարզ չեն. Լավրով
Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գնահատել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելո...